Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Հոկտեմբերի 10-ը՝ Հոգեկան առողջության համաշխարհային օր

Հոկտեմբերի 10-ը՝ Հոգեկան առողջության համաշխարհային օր

Հոգեկան առողջության համաշխարհային օրն (World Mental Health Day) աշխարհում նշվում է սկսած 1992 թվականից՝ Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի  (World Federation for Mental Health) նախաձեռնությամբ:

 

Հրատարակվում են միջազգային հոգեբուժական կազմակերպությունների թեմատիկ ամսագրեր, միջազգային շարժմանը մասնակցելու կոչերով հղումներ են ուղարկվում կառավարական կառույցներ և առողջապահական մարմիններ:


Առողջության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ մեր օրերում մոլորակի վրա գոյություն ունեն ավելի քան 450 միլիոն հոգեկան հիվանդություններով տառապող մարդիկ, իսկ արևմտյան երկրներում ամեն յոթերորդը կա´մ շիզոֆրենիկ է, կա´մ հակված է դեպրեսիայի և ալկոհոլիզմի:


Հոգեկան առողջության համաշխարհային օրվա նպատակը դեպրեսիվ խանգարումների, շիզոֆրենիայի, Ալցհայմերի հիվանդության, թմրամոլության, էպիլեպսիայի, մտավոր հետամնացության տարածվածության կրճատումն է:


Հիվանդացության աճին նպաստում են տեղեկատվական ծանրաբեռնվածությունները, երկրում քաղաքական և տնտեսական ցնցումները, իսկ հիվանդությունների սուրհանդակները սթրեսներն են:


Ժամանակակից կյանքն ինքն է նախատրամադրում սթրեսների. փոփոխությունները քաղաքական, տնտեսական կյանքում, ցնցումներն աշխատավայրում, և պարզապես հասարակական տրանսպորտով ուղևորությունը բերում են նրան, որ անձն իր սթրեսների հետ սկսում է մերվել, իսկ այստեդ դեպրեսիան արդեն հեռու չէ:


Սթրեսը դարձել է ժամանակակից մարդու կյանքի բաղկացուցիչ մասը: Մարդիկ պայքարում են դրա դեմ՝ չմտածելով, որ անհրաժեշտ է ոչ թե պայքարել, այլ պարզապես խուսափել դրանից:

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. newswhip.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ